Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2012 12:18

Ապրիլի 14-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտ տարբեր օջախներում այրվել է 1 հա և 8000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Լոռու մարզի «Փաշի Գեղ» կոչվող հանդամասում այրվել է 15 հա, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` 1000 քմ, Ստեփանավանում` 5000 քմ, Դարպաս գյուղում` 8 հա, Վանաձորի Տարոն-4 թաղամասում` 4 հա, Պրիվոլնոյե–Սարչապետ գյուղերի միջև` 150 հա, Բազում գյուղի մոտ` 2000 քմ, Ամրակից գյուղում` 3 հա, Կողես գյուղի մոտ` 5 հա, Սպիտակում` 4000 քմ և 2 հա, Պուշկինի լեռնանցքում` 2,5 հա, Վահագնաձոր գյուղի գերեզմանատանը` 1,5 հա, Ալավերդում` 1000 քմ, Վանաձորի «Եդեմ» ռեստորանի մոտակայքում` 2,5 հա, նույն քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ` 2  հա, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` 5000 քմ, Ղուրսալ գյուղում` 1500 քմ բուսածածկ և անտառային տարածք:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այրվել է 6000 քմ, Ջրառատ-Հանքավան ավտոճանապարհին` 14 հա խոտ:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տարբեր օջախներում այրվել է 1,5 հա և 5000 քմ, Սևան–Դիլիջան ավտոճանապարհին` 5000 քմ խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Գայ գյուղում այրվել է 2000 քմ, Փշատավան գյուղում` 6 հա բուսածածկ տարածք:

Արագածոտնի մարզում` Աշտարակ-Երևան ավտոճանապարհին այրվել է 1500 քմ բուսածածկ տարածք և ջերմահարվել մոտ 80 խնձորենի, իսկ Օհանավան գյուղի «Դեմեր» հանդամասում այրվել է 2 հա խոտ և մոտ 1000 ծառ:

Տավուշի մարզում` Բաղանիս-Ոսկեվան ավտոճանապարհին այրվել է 4 հա, Վայոց ձորի մարզի «Հեշին» հանդամասում` 34 հա, Շիրակի Գյումրի քաղաքում` 1000 քմ խոտ:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանատանն այրվել է 3500 քմ, Մուշավան թաղամասում` 4000 քմ, Նոր-Նորքի 1-ին զանգվածում` 2000 քմ, Երևան–Գառնի ավտոճանապարհին` 2000 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply