Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանի թիմին

Օրվա լուր | | April 16, 2012 12:01

Ապրիլի 15-ին Թբիլիսիում մեկնարկել է ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարը: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մինչև 16 տարեկանների ազգային ընտրանիները: Այսօր կայացան մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանի իր հասակակիցներին 0:4 հաշվով, իսկ Թուրքիայի ընտրանին 10:0 հաշվով առավելության հասավ ղազախների նկատմամբ:
Ապրիլի 17-ին Հայաստանի և Ղազախստանի թիմերը կվիճարկեն մրցաշարի երրորդ մրցանակը, իսկ եզրափակիչում կհանդիպեն Վրաստանն ու Թուրքիան:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply