Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհին երթևեկությունը մասամբ արգելված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2012 10:51

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Ապրիլի 16-ի, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply