Սալվադորում հանցագործությունների մակարդակը զրոյացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 10:12

Անցած շաբաթ օրը  առաջին անգամ վերջին 3 տարում Սալվադորում ոչ մի սպանություն չի  կատարվել:

Վերջին անգամ «առանց սպանության օր» երկրում գրանցվել է 2009-ին: Այդ օրից ի վեր սպանությունների թիվն օրական ողջ պետությունում հասնում է 12-ի: Իսկ այս տարվա սկզբից այդ ցուցանիշը հասել է 18-ի:

Սպանությունների մակարդակի կրճատումը բացատրվում է նրանով, որ մարտին Մառա Սալվատրուչ և Մառա 18 հակամարտող  խմբավորումները հաշտվել են: Իսկ երկրի նախագահ Մաուրիսիո Ֆունեսը այս  քրեական լռությունը կապում է կառավարության գործունեության հետ:

Սալվադորում հանցագործությունների մակարդակն առաջին հերթին պայմանավորված է   Մեքսիկայից նարկոթրաֆիքի հետ: Յուրաքանչյուր 100 հազար բնակչին Սալվադորում 66 սպանություն է բաժին ընկնում:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply