Հռոմի պապը նշում է իր 85-ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 9:59

Այսօր կաթոլիկ տաճարներում  առողջության ու բարօրրության ծառայություն է մատուցվում Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի 85-ամյակի կապակցությամբ:

Չնայած իր տարիքին, Յոզեֆ Ռատցինգերը (պապի աշխարհիկ անունն է) շատ բեղուն է: Վերջերս նա հեռավոր ուխտագնացություն կատարեց դեպի Մեքսիկա ու Կուբա` թվով 23-րդը: Մոտ ապագայում  պլանավորել է մասնակցել Միլանում անցկացվելիք քրիստոնեական ընտանիքի տոնին, որից հետո սեպտեմբերին ուղևորվելու է Լիբանան, 2013-ին Ռիո դե Ժանեյրոյում  մասնակցելու է կաթոլիկ եկեղեցու համաշխարհային օրերին:

Բենեդիկոտս XVI -ն արդեն 7-րդ տարին է, ինչ պապական գահին է: Նրան համարում են  կաթոլիկության ամենապահպանողական աստվածաբաններից մեկը: Բենեդիկոտս XVI –ին անվանում են  ականավոր մտածող ու Աստվածաշունչն ուսումնասիրող:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply