Բրիտանացի լորդը 15 մլն դոլար է առաջարկել Օբամայի գլխի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2012 9:00

Բրիտանացի պառլամենտական, լեյբորիստական կուսակցության անդամ,  քաշմիրցի  Նազիր Ահմեդը  ուրբաթ օրը պակիստանյան Հարպուր քաղաքում  հայտարարել է, որ 15 մլն  պարգևավճար կտա նրան, ով կբռնի Բարաք Օբամային ու Ջորջ Բուշին: Այդպիսով Ահմեդն իր համերաշխությունն է հայտնել իսլամական «Լաշկար-ե Թաիբ» արգելված խմբավորման հիմնադիր ու առաջնորդ Հաֆիզ Մուհամեդ Սաիդին: Անցած ամիս Սաիդի համար նշանակվել էր 10 մլն դոլար գլխագին:

Ահմեդը Սաիդի համար առաջարկված գործարքն անվանել է «բոլոր մահմեդականներին հասցված վիրավորանք» ու ասել, որ նախագահ Օբաման «մահմեդական հանրությանը մարտահրավեր է նետել»: Նա հավելել է, որ պատրաստ է անհրաժեշտ գումարը հավաքել, եթե անգամ դրա համար ստիպված լինի վաճառել իր ակտիվները:

Նազիր Ահմեդի հայտարարությունը հայտնվել է պակիստանյան թերթերից մեկում: Ինքը` Ահմեդը,  հայտարարել է, իբր, որ ինքը նման բան չի ասել:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply