ԿԸՀ-ն գրանցումից հանեց Խզմալյանի կնոջն ու չորս այլ թեկնածուների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2012 21:49

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց մի շարք պատգամավորական թեկնածուների ինքաբացարկի դիմումները:

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Նարինե Միրզոյանը /ցուցակի 116-րդ տեղում էր/:ԿԸՀ անդամները միաձայն որոշեցին Նարինե Միրզոյանի` պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչել:

Հիշեցնենք, որ նա հայտնի կինոռեսժիսոր, ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ունեցող ակտիվիստ Տիգրան Խզմալյանի կինն է:

ԿԸՀ-ն քննեց նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված չորս անձանց ինքնաբացարկի դիմումները եւ բոլորի գրանցումները ուժը կորցրած ճանաչեց:

Այսպիսով` ինքնաբացարակի դիմում են ներկայացրել 35-րդ ընտրատեղամասում առաջադրված Հայկ Սուլթանյանը, 38-րդում` Հայկ Բարսամյանը, 11-րդում` Կարեն Սմբատյանը, 40-րդում` Սուսաննա Աբրահամյանը:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply