«Փյունիկը» պարտվեց հյուրընկալելիս
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 20:30
Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի երկու հանդիպում:
Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Կապանի «Գանձասարին»: Հանդիպման միակ գնդակը 18-րդ րոպեին խփեց հյուրերի թիմի սերբ հարձակվող Գորան Օբրադովիչը:
Իսկ ահա, Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալելիս հնարավորությունը բաց չթողեց և 4:1 հաշվով առավելության հասավ Երևանի «Արարատի» նկատմամբ:
Երևանցիներից Ալեքսանդր Պետրոսյանը 36-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ: Դիլիջանցիներից 44, 85, 87-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան Նորայր Գյոզալյանը, Նարեկ Դավթյանը և Սամվել Հակոբյանը: Մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում մրցակցի դարպասը գրավեց «Արարատի» ներկայացուցիչ Արթուր Մինասյանը:






Facebook
Tweet This
Email This Post
