Կողոպտել են Հմայակ Հովհաննիսյանի ավտոմեքենան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2012 19:37

Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարությունը հայտնում է, որ այսօր` ապրիլի 14-ին, կողոպտվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի Գազ 31 մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան:

«Այժմ մեքենան անշարժունակ վիճակում կայանված է կողոպուտի վայրում: Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրել է ոստիկանություն հաղորդում հանցագործության մասին, սակայն Շենգավիթի ոստիկանության բաժինը հրաժարվում է քրեական գործ հարուցել և մեքենայի անվտանգությունը նոր կողոպուտից ապահովագրելու և ոչ մի երաշխիք սեփականատիրոջը չի տալիս», – ասված է ՀՔՄ մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply