Մահացել է հանցագործ աշխարհի լեգենդ Յապոնչիկը, ում ձեռքին էր թմրանյութի բիզնեսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 9, 2009 17:46

Ռուսաստանում հանցագործ աշխարհի լեգենդ Վյաչեսլավ Իվանկովը, ով հայտնի է Յապոնչիկ մականունով, մահացել է Մոսկվայի հիվանդանոցում: Յապոնչիկն այդպես էլ չկարողացավ ապաքինվել՝ նրա դեմ հուլիսի 28-ին կատարված մահափորձից հետո:

Իվանկովի դեմ մահափորձ էին արել, երբ նա իր ծանոթների հետ ռեստորանում ընթրելուց հետո փողոց էր դուրս եկել: Նրա վրա դիպուկահարը կրակել էր ռեստորանի մոտ կայանած մեքենայից: Պատահականության բերումով Իվանկովը կռացել էր ու փրկվել:

69-ամյա օրենքով գողին հիվանդանոցում վիրահատելուց հետո բժիշկները վստահեցրել էին, որ նա կապրի:

Սակայն երիկամները դադարել են գործել, որին հաջորդել է կլինիկական մահը:

Բժիշկները Յապոնչիկին ստիպված արհեստական կոմայի մեջ են պահել: Մեկ շաբաթ առաջ բժիշկներն անջատել էին թոքերի արհեստական մաքրման սարքավորումը` նկատելով բարելավման նշաններ:

Այդուհանդերձ, այսօր Յապոնչիկը մահացավ՝որովայնաթաղանթի բորբոքումից, որը նա ձեռք էր բերել մի քանի վիրահատություններից հետո:

Հանցագործ աշխարհում իր կարիերան Իվանկովը սկսել էր անցած դարի 60-ականներին: Առաջին անգամ նա ազատազրկման է դատապարտվել 26 տարեկան հասակում` գրպանահատության համար: 70-ականներին Յապոնչիկն իր հանցավոր խումբն է ստեղծել, որի անդամները ոստիկանների հագուստով թալանում էին հարուստների տները: Հանցավոր խումբը շրջում էր ողջ ԽՍՀՄ-ով:

1981-ին Յապոնչիկին դտապարտել են 14 տարվա ազատազրկման՝ զենքի սպառնալիքով փողեր շորթելու մեղադրանքով, սակայն հետագայում պատիժը մեղմել են: 1992-ին նա մեկնել է ԱՄՆ՝ իր ձեռքը վերցնելով թմրանյութերի մատակարարման բոլոր ուղիները:

Դիտվել է 2191 անգամ:
Print Friendly

Leave a Reply