Երեկ նույն ժամին Արարատի մարզում երկու վրաերթ է տեղի ունեցել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2012 15:45

Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-124» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգավան գյուղի մոտ բախվել է «Միցուբիշի Պաջեռո-իո» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած մի տղամարդու:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply