Ընտրողները տեղյակ չեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 15:16
«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ ապրիլի 14-ին հրավիրված ասուլիսում, հայտարարել է, որ հասարակության մեծ մասը չի տարբերում մեծամասնական և համամասնական ընտրակարգերը: Ըստ նրա, կան ընտրատարածքներ, որտեղ առաջադրված թեկնածուներից շատերին ընտրողները չեն ճանաչում:
Բացի այդ, ընտրողների մեծ մասը նախընտրական հրատարակությունների և կուսակցությունների ծրագրերի մասին տեղեկացված չէ: «Ընտրողների միայն վեց տոկոսն է կարդում նախընտրական բուկլետները, մեկ երրորդն է կարդում կուսակցության նախընտրական ծրագիր»,- ասել է բանախոսը:
Ադիբեկյանն այս ամենը փաստել է իրենց կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա:






Facebook
Tweet This
Email This Post
