Երկօրյա այցով Հայաստան կժամանի Իսրայելի գյուղնախարարը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 14, 2012 15:04

Ապրիլի 15-17-ը երկօրյա այցով Հայաստան կժամանի Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը:

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարների որոշակիացումն է, փոխշահավետ ծրագրերի և դրանց իրականացման կոնկրետ ուղղությունների քննարկումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Այցի ընթացքում, ըստ աղբյուրի, նախատեսվում են հանդիպումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պատվիրակությունը կայցելի Երևանի կոնյակի գործարան, ծաղկեպսակ կդնի Եղեռնի հուշարձանին, կծանոթանա Մատենադարանի գանձերին:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply