Անցած շաբաթ Արցախի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2012 14:05

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի  կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է ավելի քան  1400  կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply