«Ավանգարդ ֆոլկ» ակումբում կերգի հայտնի գերմանացի երգչուհի Կարոլին Բեխտլեն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 9, 2009 17:54

Հասմիկ ՊողոսյանՀայ-գերմանական մշակութային համագործակցությունը վերջին տարիներին ընդլայնվել է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հատկապես առանձնացրեց 2009թ. հայ-գերմանական մշակութային շաբաթները Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում` Գյումրի, Սիսիան, Վանաձոր, Մարտունի, Կապան, Եղեգնաձոր:

Նախարարն ասում է, որ հայ-գերմանական մշակութային համագործակցության շրջանակներում հայ արվեստագետներն ու տաղանդավոր երիտասարդները հնարավորություն են ունենում Գերմանայիայի Դաշնային հանրապետության մի շարք համայնքներում ոչ միայն ներկայացնել իրենց արվեստը, այլև փորձ ձեռք բերել Գերմանիայի առաջնակարգ մասնագետների հետ աշխատելով:

«Այս տարի Գերմանիայի շաբաթների շրջանակում արդեն իրականացվել են 40 միջոցառումներ, հոկտեմբերի 12-ին «Ավանգարդ ֆոլկ» ակումբում կլինի ջազային համերգ, որին կմասնակցի հայտնի երգչուհի Կարոլին Բեխտլեն, իսկ երիտասարդների համար հոկտեմբերի 29-ին նախատեսված է դիսկո-երեկո՝ գերմանացի DJ-ի մասնակցությամբ»,-ասում է ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Մելանի Մոլթմանը:

Հոկտեմբերին նախատեսվում է Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի լուսանկարների ցուցահանդեսը:

«Առաջին անգամ «Արևորդի» փառատոնի շրջանակներում կներկայացնենք բնապահպանական թեմայով վավերագրական ֆիլմ»,-ասում է փոխդեսպանը:

Դիտվել է 1885 անգամ:
Print Friendly

Leave a Reply