Ամերիկացիներն իրենց խնայողությունները պահում են սառցախցիկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2012 13:10

Ամերիկացիները կարծում են, որ խնայողությունները պահելու ամենահարմար տեղը խոհանոցն է: Շատերը նախընտրում են գումարը պահել ոչ թե բանկում, որն ամեն րոպե կարող է “պայթել” այլ տանը: Վերջերս կատարված սոցիոլոգիական հարցմամբ պարզվեց, որ ամենահուսալի թաքստոցը սառցախցիկն է: Հենց այնտեղ է իր խնայողությունը պահում ամերիկացիների 27%-ը: Իսկ 11%-ն էլ գտնում է, որ ամենաապահով տեղը բարձի տակ է: յուրաքանչյուր 10-րդ ամերիկացին իր փողը պահում է  թխվածքաբլիթի թիթեղյա ամանում, իսկ 17%-ն էլ հայտնել է, որ  խնայողությունները տանը պահելու ապահով տեղ չունի:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply