Մաշտոցի պուրակում բոլոր ցանկացողներին հացենու տնկի են նվիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2012 13:12

Այսօր՝ ապրիլի 14-ին, Մաշտոցի պուրակում յուրաքանչյուրը կարող է ստանալ հացենու տնկի՝ ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերի կողմից և տնկել ցանկացած վայրում: Տնկիների հետ կտրվի դրանք խնամելու վերաբերյալ տեղեկատվություն:

Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, որը կգրվի հատուկ ցուցանակի վրա և կկապվի տնկիին:

«Մեր քաղաքը» նախաձեռնությունը, այսօրվա շաբաթօրյակի շրջանակներում, առաջարկում է Մաշտոցի պուրակից վերցված տնկիներով գնալ մայրաքաղաքի այն բակերը, որտեղ շինարարության հետևանքով ապօրինաբար ծառեր են հատվել և ծառատունկի միջոցով վերականգնել տեղի ներբակային կանաչ տարածքը:

Աննա-Լեա Կոպպերը նպատակ ունի իրազեկել հանրությանը ժամանակակից բնապահպանական արվեստի բովանդակության և միջոցների մասին:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply