“Տիտանիկի” կործանումը կանխագուշակվել էր 14 տարի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2012 12:55

“Տիտանիկի” կործանումը դեպքից ավելի քան 10 տարի առաջ մանրակրկիտ, ճշգրտորեն նկարագրել էր ամերիկացի հրապարակախոս Մորգան Ռոբերտսոնը:Նույնիսկ վեպում նկարագրվող  նավի անվանումն է նման “Տիտանիկին”:

1898-ին լույս տեսած  “Ապարդյունություն” վեպում Ռոբերտսոնը նկարագրում է “Տիտան” նավի կործանումը: Գրողի ստեղծագործությունում այնքան մանրամասն  տեխնիկական նկարագրություն է տրվում, որ հետագայում ողբերգությունը հետազոտողները բնութագրումների նմանությունից պարզապես ապշել էին: Օրինակ,  Տիտանի” ու “Տիտանիկի” կմախքի տարբերությունն ընդամենը 25 մ էր: Ըստ վեպի, “Տիտանն” իր ժամանակի ամենամեծ նավն էր, Ռոբերտսը նույնիսկ նավի շարժման արագությունն է գուշակել` 20 հանգույց: “Տիտանի” կործանման պատճառներից մեկը փրկարարական նավակների պակասն է եղել: Ի վերջո, երկու նավերն էլ հայտարարված էին անխոցելի, սակայն ապացուցվեց, որ սառցալեռանը դիմակայել չկարողացան: Չնայած վեպի առնչությամբ գրաքննադատներն այնքան էլ բարձր կարծիք չեն ունեցել, այդուհանդերձ, “Տիտանիկի” կործանումից հետո  Ռոբերտսոնը գուշակի համբավ է ձեռք բերել: Իսկ  որոշ ընթերցողներ էլ այս նմանությունները պատահական զուգադիպություն են համարում:

Բանն այն է, որ Մարկ Ռոբերտսոնը փորձառու նավաստի էր, որը մանրամասն պատկերացնում էր, թե ի նչ կարող էր լինել, եթե մեծ նավը բախվեր այսբերգի: Նկատել էր նաև,  որ  ավելի մեծ նավեր արտադրելու միտումը չէր կարող չազդել  նավի մանևրայնության վրա:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply