Վարդան Հարությունյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2012 12:43

Ձևավորված ավանդույթի համաձայն` ապրիլի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորին:
Ինչպես բազմիցս նշվել է, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող կարևորագույն հարցեր:
Այս հանդիպմանը ևս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկեց քրեական և քաղաքացիական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply