ԿԸՀ-ն քննարկելու է ինքնաբացարկների 5 դիմումները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 12:30
Այսօր՝ ապրիլի 14-ի ԿԸՀ նիստում քննարկվելու է Նարինե Միզոյանի, Հայկ Սուլթանյանի, Հայկ Բարսամյանի, Կարեն Սմբատյանի եւ Սուսաննա Աբրահամյանի կողմից ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները:
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Միրզոյանը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինն է:
Հայկ Սուլթանյանն առաջադրված էր թիվ 35 ընտրատարածքում, որտեղ առաջադրված է նաեւ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը:
Հայկ Բարսամյանը ինքնաառաջադրված էր թիվ 38 ընտրատարածքում, որտեղ պայքարելու են գործող պատգամավորներ ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն ու ՀՅԴ-ական Գագիկ Գեւորգյանը:
Կարեն Սմբատյանն ինքնաառաջադրվել էր թիվ 11 ընտրատարածքում, ուր ՕԵԿ-ն առաջադրել է կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի, իսկ ԲՀԿ-ն` գործող պատգամավոր Գրիգոր Մարգարյանի թեկնածությունները:
Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ նախկին մամլո խոսնակն է:






Facebook
Tweet This
Email This Post
