Ավտոպատահարներ հարապետության ճանապարհներին, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 12:27
Ապրիլի 13-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Սամանդ» մակնիշի և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 13-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Աստրա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 13-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:





Facebook
Tweet This
Email This Post
