Ուխտի պատարագ Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 12:20
Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի եւ Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից հայտնում են, որ մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները եւ շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը:






Facebook
Tweet This
Email This Post
