Հրդեհներ Հայաստանի մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 12:06
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այրվել է 2 հա, Նորատուս գյուղի մոտ` 1,2 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այրվել է 2000 քմ, իսկ Տավուշի մարզի Բերդ քաղաքում` 1000 քմ խոտածածկ տարածք:
Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է 1,5 հա, Ստեփանավանում` 1000 քմ, Տաշիր քաղաքում` 2500 քմ, Վանաձորի մոտ` 10 հա, Հալավար գյուղին հարակից սարալանջին` 300 հա, Տաշիր-Բլագոդառնոյե ավտոճանապարհին` 12 հա բուսածածկ տարածք:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Ապրիլի 13-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.29-ին, մարվել` 13.00-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող ոչ բնակելի տնակը` 12 քմ մակերեսով:
***
Նույն օրը, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան-Արջաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.25-ին, մարվել` 14.33-ին:
Ամբողջությամբ այրվել է 18 քմ մակերեսով վագոն-տնակ և 3000 քմ խոտածածկ տարածք:
Ապրիլի 13-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 13.15-ին:
Վ. Խաչատրյանին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 300-400 կգ կուտարված անասնակեր և տանիքի 2 քմ մակերեսով հատվածը:
Ապրիլի 13-ին, ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 16.55-ին:
Այրվել է «Բազիս Սառ» ՍՊԸ-ին պատկանող չգործող թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը` 60 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
