«Ժողովուրդ». «Շարմի» պրոդյուսերին փոխնախարար են նշանակելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2012 11:54

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ իրենց աղբյուրների, «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանին, ով վերջերս համալրել է ՀՀԿ կուսակցության շարքերը, խոստացել են «տեղ տալ գործադիրում»` փոխնախարար: Իսկ թե որ նախարարության, թերթը փորձել է ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով հերքել է լուրը:

«Կուսակցությունում երբեք կադրային հարց չի քննարկվում: Մենք այս պահին ամբողջությամբ զբաղված ենք նախընտրական քարոզչությամբ: Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,-ասել է Շարմազանովը»:

Թերթը գրում է, որ Կարեն Ղազարյանը դարձել է ՀՀԿ-ական, քանի որ նրան հավաստիացրել են, թե ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Սակայն ցուցակը վաղուց հայտնի է, բայց ՀՀԿ-ական Կարենի անունն այնտեղ չկա:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply