Այսօր համաքաղաքային շաբաթօրյակ է
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 11:22
Այսօր Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքում մաքրման, բարեկարգման աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը։
Մաքրման աշխատանքներին զուգահեռ, գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի օրը կտնկվի շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ծառատունկի համար Երևանի քաղաքապետարանը կտրամադրի մայրաքաղաքի բնակլիմայական և էկո համակարգին հատուկ համապատասխան տնկիներ։ Շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով:
«Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մաքրենք և համալրենք Սփյուռքի այգին» նշանաբաններով շաբաթօրյակին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Նախարարությունից հայտնում են, որ նրանք շաբաթօրյակ կկազմակերպեն Ծիծեռնակաբերդի բարձունքում (Անմար կրակին անմիջապես հաջորդող տարածքում), ուր 2009թ. հիմնվել է Սփյուռքի անունը կրող այգի:






Facebook
Tweet This
Email This Post
