Ավտովթար Վայոց Ձորում. կա զոհ և վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2012 11:16

Ապրիլի 13-ին` ժամը 22.37-ին, Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ 18.30-ի սահմաններում Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի 18 ԼՕ 016 պետհամարանիշով և «Օպել Օմեգա» մակնիշի 26 ԼՏ 477 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդ, 37-ամյա Վահե Հակոբյանը զոհվել է, իսկ «Օպել Օմեգա»-ի վարորդ, 26-ամյա Հովիկ Հարությունյանը և ուղեւորներ 7-ամյա Էդգար Խաչատրյանը, 41-ամյա Մարատ Հովակիմյանը, 13-ամյա  Արտյոմ եվ 11-ամյա Հովիկ Բադալյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply