Փորձություն Եգիպտոսում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 14, 2012 10:06
Հայաստանի թենիսիստուհիների հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում: Այն Եգիպտոսում ապրիլի 16-21-ը կմասնակցի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Մերոնք ընդգրկված են երրորդ ենթախմբում:
Հայաստանի հավաքականը, որի կազմում են Անի Ամիրաղյանը, Աննա Մովսիսյանը, Նունե Խաչատրյանը, ուժերը կչափի Եգիպտոսի, Ալժիրի, Կիպրոսի, Իռլանդիայի, Քենիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի, Մարոկոյի, Նամիբիայի և Թունիսի ներկայացուցիչների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
