Ադրբեջանում գազատար է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2012 7:49

Ադրբեջանում Բաքու-Մազդոկ գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, դրան հաջորդած հրդեհը հանգցրել են, այդ մասին հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը:

“Ալտիագաչ-Աղսու” գազատարի  21 կիլոմետրի վրա, Շամախի շրջանի Գիզմեյդան և Պիրգուլու գյուղերի միջև եղած լեռնային տարածքում, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել”, – ասվում է հաղորդագրության մեջ: Հրդեհ է բռնկվել, որի կրակի  բարձրությունը հասել է  150 մետրի:

դեպքի պատճառով երկու կողմից դադարեցվել է գազամատակարարումը, երկու ժամում այրվել է գազատարի մեջ եղած ամբողջ վառելիքը: Այս  պահին գազամատակարարումը դադարեցված է միայն Ալտիագաչ ավանում:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply