Մրրիկը առանց լույսի է թողել Օկլահոմա նահանգի բնակիչներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2012 7:28

Ամերիկյան  Օկլահոմա նահանգում  տասնյակ մարդիկ են տուժել հզոր մրրիկից: Տարերքը հարվածել է 100հազար բնակիչներ ունեցող Նորման քաղաքին, հաղորդում է “Ռոսիա-24”-ը:

Մրրիկը պոկել  է  տների կտուրները  և  հոսանքի գծերը: Շատ շրջաններ մնացել են առանց հոսանքի, խափանվել է հեռախոսային կապը: Իսկ եղանակը չի լավանում: Օթերևութաբանները կանխագուշակում են  մոտեցող նոր փոթորկի մասին:

Գիտնականների կարծիքով, այս տարվա տորնադոների ժամանակաշրջանը ԱՄՆ-ի վերջին 100տարվա պատմության մեջ ամենաավերիչն է, այն արդեն 57մարդու կյանք է խլել:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply