Բրեդ Պիտն ու Անժելինա Ջոլին նշանվել են ,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2012 6:48

Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը`Բրեդ Պիտն ու Անժելինա Ջոլին վերջապես որոշել են իրենց հարաբերությունները պաշտոնպես ձևակերպել: Նրանք հայտարարել են նշանադրության մասին, հաղորդում է   “Россия 24”-ը:

Քաղաքացիական ամուսնության յոթ տարիների ընթացքում նրանք ձեռք բերեցին վեց երեխա, որոնցից երեքին աստղերը որդեգրել են: Դերասանները “Միստեր և միսիս Սմիտ” կինոնկարից հետո չեն բաժանվել: Լուրերը, որ նրանք շուտով պիտի ամուսնանան, տարածվում են տարվա սկզբից.առաջինը Պիտը խոստովանեց, որ երեխաները խնդրում են, որ իրենք ամուսնանան, իսկ այս շաբաթվա սկզբին Ջոլիի մատին հայտնվեց հսկայական ադամանդով մատանի, որը պատրաստվել է անձամբ Պիտի դիզայնով : Պիտի ներկայացուցիչները հաստատել են, որ նշանադրությունը կայացել է, իսկ հարսանիքը դժվար թե շատ ուշանա:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply