Հրուշակեղենի ընկերությունն իր գրասենյակի շենքում ուտելի վերելակ է տեղադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | ապրիլի 13, 2012 20:44

McVities  բրիտանական հրուշակեղենային ընկերությունը Լոնդոնում իր գրասենյակի շենքում մի վերելակ է տեղադրել, որի պատերը 1325 կեքսով են պատված: Ընկերությունն այդպիսով հույս ունի, որ իր աշխատակիցները կփորձեն կեքսի համը ու կծանոթանան ողջ տեսականուն: Ընկերությունը կարծում է, որ սա գրասենյակի աշխատողների կյանքը մի փոքր  երջանկացնելու ու լարված աշխատանքը թեթևացնելու գերազանց միջոց է:

“Մենք հույս ունենք, որ վերելակը նրանց ժպիտ կպատճառի ու թույլ կտա  փորձել սեփական արտադրանքը ու մի տուփ էլ գնել` տուն տանելու համար”:

McVities  ընկերությունը հիմնադրվել է Շոտլանդիայում, 1830-ին, որը մասնագիտանում է  ցածրկալորիական բլիթներիարտադրության մեջ , որոնք օգտակար են մարսողությանը:

Դիտվել է 1263 անգամ:

Leave a Reply