ՌԱՀՀԿ սեմինարի թեման նվիրված էր ժողովրդավարացման փորձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2012 20:43
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ «Անցումային հասարակությունների առանձնահատկությունը» խորագրի վերջին` չորրորդ սեմինար-դասընթացը: Այն նվիրված էր «20-րդ դարի ժողովրդավարացման փորձը» թեմային եւ վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Դասախոսությունը զուգակցվում էր փաստագրական կինոնկարի ցուցադրությամբ:
Ծրագրով նախատեսված մյուս 9-ը պարապմունքները, որոնք եզրագիծը կհատեն հունիսի 15-ին, նվիրված են Քաղաքացի-հասարակություն-պետություն եռամիասնության եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրների ուսումնասիրմանը: Դպրոցում մշտապես ընդգրկված 24 ունկնդիրներին կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները, ովքեր հետաքրքրված են ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման խնդիրներով: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական պարբերականությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
