Րաֆֆի Հովհաննիսյան. «Իրավիճակ ենք փոխելու եւ ժողովրդի համար հաստատելու ենք արժանավայել կյանք» «Ժառանգությունն» այցելեց Արագածոտնի մարզ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2012 20:37

Այսօր «Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Արագածոտնի մարզի Ապարան, Քուչակ, Մուղնի, Կոշ, Ուջան, Բյուրական, Ագարակ, Օշական, Ոսկեվազ, Աշտարակ, Պռոշյան բնակավայրեր ուր հանդիպեցին ընտրողների հետ:

Հանդիպումների ընթացքում ելույթ ունեցան Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» ցուցակի այլ անդամներ՝ Կարապետ Ռուբինյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը, Կրիստինե Թամարյանը:

Հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մայիսի 6-ին առաջին անգամ Հայաստանի պատմության անհավանականը կդառնա հավանական, փոքրամասնությունը ի դեմս «Ժառանգության» կդառնա մեծամասնություն, իսկ մեծամասնությունը՝ փոքրամասնություն: «Եւ կտեսնեք, թե որքան հեշտ ենք մենք իրավիճակ փոխելու եւ ժողովրդի համար հաստատելու արժանավայել կյանք»: Նա նաեւ բարձր է գնահատել «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը անցած 5 տարիների ընթացքում, նշելով, որ նրանք միշտ եղել են ժողովրդի կողքին, լուծել թե առանձին քաղաքացիների եւ թե ամբողջ խմբերի խնդիրները:

Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով սոցիալական եւ տնտեսական խնդիրներին ասաց. «Ոնց որ այս 5 տարիների ընթացքում տեր ենք կանգնել 2007-ին տված մեր խոստումներին, այնպես էլ շարունակելու ենք դա անել նոր խորհրդարանում: Ձեւավորելով նոր իշխանություն մենք վերացնելու ենք ստվերը եւ բյուջե չվճարված, կամ այնտեղից գողացված միլիարդները վերադարձնելու ենք ժողովրդին բարձր թոշակների եւ արժանապատիվ աշխատավարձերի տեսքով»:

Խոսելով ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու մասին՝ Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը նշեց. «Հիմա ընտրարաշավը դեռ չսկսած՝ գզիրներն ընկել են տնետուն, անձնագրերը հավաքում են, կաշառք են բաժանում ու եկել են՝ մեզ ասում են, որ նման բաներից հեռու ենք, ասում են՝ եկեք շտաբ ստեղծենք, որոշենք, որ արդար ընտրություններ են լինելու»:

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

«Ժառանգության» կուսակցության կենտրոնական շտաբի հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31: Շտաբի լրատվական ծառայության նոր հեռախոսահամարն է` (374) 55052803, հեռապատճեն` (57410) 532697, էլեկտրոնային փոստը` heritage.headquarters@gmail.com, վեբ-կայքը՝ www.heritage.am:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply