Որն է ամենավտանգավոր կոսմետիկ միջոցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 13, 2012 20:03
Այս կոսմետիկ արտադրանքը միանգամից մի քանի թունավոր նյութ է պարունակում, այն երեխաների բնածին արատների զարգացման ամենահավանական պատճառներից մեկն է համարվում:
Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ նման թունավոր արտադրանք են համարվում եղունգների դեկորատիվ լաքերը, որոնք լայնորեն կիրառվում են Կալիֆոռնիայում: Խոսքն այն լաքերի մասին է, որոնց բաղադրության մեջ մեծ քանակով տալուոլ,դիբութիլֆտալատ և ֆորմալդեհիդ կա:
Խնդիրն այն է, որ արտադրողներից շատերը չեն նշում քիմիական իսկական բաղադրությունը: Ստուգումների արդյունքներով, վտանգավոր նյութերի պարունակությամբ արտադրանքների ցուցակում են հայտնվել «Station», «Dare to Wear», «Chelsea», «Golden Girl», «Cacie», «New York Summer» և «High Gloss» ապրանքանիշի լաքերը:






Facebook
Tweet This
Email This Post
