Քաղցկեղով հիվանդը կյանքից հրաժարվել է հանուն երեխայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 19:21

Բրիտանիայում հղի կինը, որը տառապում է քաղցկեղի ծանր տեսակով, որոշել է հրաժարվել բուժումից, որպեսզի աբորտ չանի ու ծնի դստերը:

32-ամյա Սառա Բրուքը 5 ամսական հղի էր, երբ բժիշկները նրան ախտորոշեցին աղիքների քաղցկեղ: Բժիշկների խոսքով, հղիության հորմոնները նպաստել են  քաղցկեղային բջիջների աճին  ու Սառային փրկելու համար պահանջվել է քիմիաթերապիա  անցնել: Բժիշկները պնդել են, որ կինն աբորտ անի, որ սկսի բուժումը, ինչը կարող էր փրկել նրան:

Սակայն, Սառան հրաժարվել է բուժումից ու որոշել սեփական կյանքը վտանգելով պահպանել երեխային: Նա Սիդնեյից է  հաստատվել Անգլիայում իր ամուսնու`  Բենի հետ: Նրանք ամուսնացել են 2006-ին:

Հղիության ընթացքում քաղցկեղը տարածվել է ենթաստամոքսային գեղձի, թոքերի ու պարանոցի վրա: Սակայն կինը հրաժարվել է քիմիաթերապիայից, ինչը կարող էր հանգեցնել երեխայի անխուսափելի մահվան: Մի քանի ամիս անց նա առողջ երեխա լույս աշխարհ բերեց:

“Ես ճիշտ որոշում կայացրի: Ես ամենաշատը ցանկանում էի մայր դառնալ ու ամուսնուս համար լավագույն ընկերը լինել, որն ինձ այս դժվարին շրջանում աջակցել է,- ասում է նորաթուխ մայրիկը:-Իմ սիրելին համակերպվել է մահացու ախտորոշմանս հետ  ու պատրաստ է միայնակ հայրիկ լինել”:

Բժիշկներն ասում են, որ Սառայի վիճակը ժամ առ ժամ վատանում է  ու հետագա բուժումն այլևս օգուտ չի տա:

Դիտվել է 1929 անգամ:
Print Friendly

Leave a Reply