Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Լատվիայի արտակարգ ևիազոր դեսպանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2012 18:07

Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի և Ռիգայի միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և համոզմունք է հայտնել, որ  երկու մայրաքաղաքների միջև  գործընկերային հարաբերությունները այսուհետզարգացման նոր որակ ու ընթացք կստանան:

«Մենք հույս ունենք, որ ինչպես դուք, այնպես էլ Լատվիայում Հայաստանի հանրապետության դեսպանը  մեծապես կաջակցեք Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատմանը` մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլ ուղղություններով: Մենք պատրաստ ենք ներդրումային ծրագրեր ներկայացնել և այդ առումով շնորհակալ կլինենք ձեր աջակցության համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ ՈՒշակովը  գոհունակությամբ ընդունել է Երևան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։ Գինտս Ապալս իր հերթին նշել է, որ  2 քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն և պատրաստակամություն է հայտնելով հնարավորին աջակցել երկուստեք կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:

«Վստահ եմ, որ բազմակողմ համագործակցության առաջարկն ու ներդրումային ծրագրերը կհետաքրքրեն մեր գործարարներին և համատեղ աշխատանքից Ռիգան ու Երևանը միայն կշահեն»  նշել է դեսպան Ապալսը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ռիգայի քաղաքապետի Երևան կատարելիք այցելությունից հետո, երբ կստորագրվի երկու քաղաքների միջև փոխգործակցության համաձայնագիրը, Երևանի և Ռիգայի միջև  արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Տարոն Մարգարյանը դեսպանին հրավիրել է նաև մասնակցելու ապրիլի 14 –ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին:

                                                       Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

                                                        հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply