Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդ Մանթաշովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2012 17:18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով 2012 թվականի ապրիլի 16-21–ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդ Մանթաշովը։
Ապրիլի 18-ին ժամը 17։00–ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ արձանը կդեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply