Ի՞նչ լիազորություններ ունի ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 18, 2012 20:58

ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ աշխատանքի պետական տեuչությունը նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանում է, որն իրականացնում է oրենքով նախարարությանը վերապահված ՀՀաշխատանքային oրենuդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ վերահuկողական գործառույթներ և կիրառում պատաuխանատվության միջոցներ աշխատանքային իրավահարաբերությունների բնագավառում` հանդեu գալով ՀՀ անունից:

Աշխատանքի պետական տեսչության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀաշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

Աշխատանքի պետական տեսչությունն իր վրա դրված պարտականություններն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում սահմանված են այդ լիազորությունները, որոնք են`

1) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ,

2) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների, արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն,

3) լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ,

4) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառները և գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ,

5) ուսումնասիրում և վերլուծում է արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառները և գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ,

6) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակը,

7) իր գործունեության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին,

8) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում սահմանում է խախտումների վերացման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչև խախտումների վերացումը,

9) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ,

10) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունման և պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ,

11) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկում և վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ,

12) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ,

13) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման` ՀՀ կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ,

14) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ,

15) ուսումնասիրում է սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը և միջոցներ ձեռնարկում աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ,

16) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ` ՀՀ կառավարության սահմանած կարգով,

17) գործատուներից պահանջում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` վերացնելու ուսումնասիրության և (կամ) ստուգումների ժամանակ աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը,

18) ստուգումների հետևանքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութեր է ներկայացնում իրավապահ մարմիններ,

19) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դիմում է դատարան,

20) կազմում է տարեկան հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին,

21) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները և առաջարկները:

 

 

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 3208 անգամ:
Print Friendly

Leave a Reply