Կավ. ինչպե՞ս կարելի է այն օգտագործել դեմքի ու մարմնի գեղեցկության համար
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 17, 2012 20:00
Կավը դիմահարդարման հայտնի միջոց է: Կոսմետիկ կավի հիմնական հատկությունը մաշկը մաքրելն ու չորացնելն է: Կավը մաշկը հարստացնում է սննդարար նյութերով, ինչպես նաև խոնավացնում ու ձգում է մկաններն ու մաշկը: Պարբերաբար կիրառելու դեպքում վերանում են պզուկներն ու կորյակները: Կավե դիմակները խթանում են արյան շրջանառությունը, թուլացնում մկանային լարվածությունը, թեթևացնում ռևմատիկ ու հոդացավերը: Բացի այդ, կավը էժան է ու մատչելի:
Դեռևս II դարի գիտնական, փիլիսոփա ու բժիշկ Ավիցենան «Բժշկական գիտության կանոններ» գրքում մանրակրկիտ նկարագրել է կավի բուժիչ հատկությունները: Նույնիսկ Կլեոպատրան էր կավն օգտագործում երիտասարդությունը պահպանելու համար:
Ինչպե՞ս են կավն օգտագործում
Կավի մեծ տեսականի կա: Դրանք իրարից տարբերվում են գույնով, բաղադրությամբ, խտությամբ, կիրառման տեղով ու ծննդավայրով:
Կավերի հիմնական տարբերությունը գույնի մեջ է: Կավի գույնը պայմանավորված է նրա հանքային բաղադրությունով (երկաթի, պնձի պարունակություն, ևն): Ամենահաճախ հանդիպում են կանաչ, երկնագույն և սպիտակ գույները: Ամենաօգտակարը երկնագույն կավն է: Այ կլանում է հեղուկ ու գազանման թույները, հոտերն ու գազերը, սպանում է ախտածին մանրէները: Այս կավի բաղադրության մեջ առկա են գրեթե ամեն տեսակի հանքային աղերն ու միկրոտարրերը (արծաթ, մագնեզիում, կալցիում, մանգանաթթու, ֆոսֆոր, ալյումին, պղինձ, կոբալտ, մոլիբդեն):
Երկնագույն կավը հրաշալի մաքրում է մաշկը մեռած, եղջրացած բջիջներից, արագացնում է մաշկի թարմացման ընթացքը: Այն ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ճաղատացման դեմ և շատ արդյունավետ միջոց է: Նույնքան արդյունավետ է նաև կորյակների դեմ պայքարում:
Սպիտակ կավ կամ կաոլին. բնական նյութ է, որն օժտված է բուժական բարձր հատկությամբ: Սպիտակ կավը մաշկը հարստացնում է թթվածնով, բարելավում է բջիջների վերականգնումը: Կաոլինն արդյունավետ է հատկապես յուղոտ մաշկի դեպքում, քանի որ ոչնչացնում է այն մանրէները որոնք պզուկների ու կորյակների պատճառ են դառնում:
Կանաչ կավը հրաշալի աբսորբենտ է ու մաքրում է մաշկը, թուլացնում գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն: Կանաչ կավը մեղմ փիլինգի ազդեցություն ունի, հեշտությամբ մաշկի ճարպահեռացմանն է նպաստում ու մաքրումայն փոշուց: Կանաչ կավից դիմակները հրաշալի հեռացնում են ճարպային փայլը, չորացնող ու ձգող հատկություն ունեն և նպաստում են երիտասարդության պահպանմանը:
Սև կավը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ հիմնականում կիրառվում է որպես հակացելյուլիտային միջոց ու արդյունավետ է ավերոդ քաշի դեպքում: Հիմնականում կիրառվում է թրջոցների տեսքով:
Կարմիր կավը բարձրացնում է մաշկի տոնուսը և այն ձգում, ամրացնում արյան անոթներն ու մազանոթները: Կարմիր կավը հազվադեպ է վաճառքում լինում մաքուր տեսքով:
Դեղին կավը մաշկից հեռացնում է թույներն ու հագեցնում թթվածնով, ինչն էլ իր հերթին նպաստում է մաշկի երիտասարդացմանը: Կիրառվում է հոգնած ու ծերացող մաշկի դեպքում:
Մոխրագույն կավը խոնավացնում է մաշկն ու բարձրացնում տոնուսը: Կիրառվում է չոր ու խոնավությունից զուրկ մաշկի դեպքում:
Կավե դիմակները ճիշտ պատրաստելու համար անհրաժեշտ է հետևյալ կանոններից չշեղվել:
Սկզբում խորհրդակցեք մաշկաբանի հետ: Դիմակ պատրաստելու համար սկզբում կավը պետք է ոչ մետաղական ամանի մեջ բացել գոլ ջրով (եռման ջրում կորցնում է բուժիչ հատկությունները): Խառնուրդը չի կարելի երկար պահել, այն կկորցնի խոնավությունը, կպնդանա ու արդեն պիտանի չի լինի: Կավե պատրաստուկը դեմքին քսելու համար էլ նախապես պետք է մաշկը ջրով խոնավացնել, որ այն չվնասվի: Եթե մաշկի վրա ուժեղ բորբոքումներ կան, խորհուրդ չի տրվում կավե քսուք օգտագործել:
Կավը գնելիս ստուգեք, որ այն ժամկետանց չլինի:
Կիրառման ձևը
Կավը ոչ մետաղական ամանի մեջ գոլ ջրով բացել, խառնել մինչև թանձրանա թթվասերի խտության: Ստացվածը քսել դիմակի նման, բարակ շերտով, ապա 15-20 րոպեից գոլ ջրով լվանալով մաքրել: Կիրառել շաբաթական 2-3 անգամ:
Ի դեպ, կավը կարելի է ոչ միայն գոլ ջրով բացել, այլև կանաչ թեյով, եթերայուղերով ու կեֆիրով կամ մածնով:






Facebook
Tweet This
Email This Post
