Օբամային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Էդգար Ամիրխանյան | October 9, 2009 15:21
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այսօր շնորհվել է 2009-ի Խաղաղության Նոբելյան մրցանակ:
Օսլոյում կայացած մրցանակաբաշխությանը հանձնաժողովն իր ընտրությունը պատճառաբանել է, որ «Բարաք Օբաման ստեղծել է նոր միջազգային եղանակ» և ներդրում ունի «ոչ միջուկային զենքի օգտագործման խնդրում»:
Խաղաղության մրցանակը Նոբելյան 5 մրցանակներից մեկն է: 1901-ից տրվող այս մրցանակը հանձնվել է ավելի քան 119 մրցանակակրի, որոնցից 23-ը կազմակերպություններ են, իսկ 96-ը՝ հասարակական գործիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
