Ապրիլի 21-ին Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա “Բրենդեր և բիզնես” միջազգային կոնֆերանսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2012 16:52


“Բրենդեր և բիզնես” նախագծի կազմակերպիչ Maeutica (նախկինում` SP Marketing Solutions) բրենդինգային գործակալության հրավերով կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն բրենդինգի աշխարհահռչակ մի շարք մասնագետներ:

Կոնֆերանսի բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին ժամը 10:00-ին:

Միջոցառման հատուկ հյուրերն են`
 Յոնաթան Դոմինից, Mindscapes-ի հիմնադիր, թրեյներ
 Ալեքսանդր Գրանդ, INSTID London գործակալության ղեկավար, բրենդինգային ռազմավարության տնօրեն
 Ջերեմի Հիլդրեթ, INSTID London գործակալության տարածքային բրենդավորման տնօրեն
 Գրիգոր Բադալյան, Maeutica Moscow Brand Consultancy գործադիր տնօրեն, գործընկեր

Կոնֆերնասի հյուրերը միջոցառման մասնակիցներին կներկայացնեն բրենդինգի` որպես ժամանակակից գիտական դիսցիպլինի նորագույն միտումները, տեխնոլոգիաները, գործիքները և զարգացման հեռանկարները` հիմնված մասնագետների անձնական հարուստ փորձի օրինակների վրա:

Ելնելով կոնֆերանսի ձևաչափից` մասնակիցներին աննախադեպ հնարավորություն կտրվի շփվել բրենդինգի ոլորտի դեմքերի հետ, նրանց հարցեր ուղղել, ինչպես նաև մասնակցել կոնֆերանսին զուգահեռ ընթացող workshop-երին:

Կոնֆերանսին կմասնակցեն ինչպես բրենդինգի, մարքեթինգի, PR-ի, գովազդի ոլորտի մասնագետներ, այնպես էլ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցներ և ուսանողներ:

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply