Ռիո + 20 կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի քննարկումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2012 15:47

Ապրիլի 6-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո + 20) կոնֆերանսին ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի նախագծի շուրջ:
Քննարկումներին բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ողջույնի խոսք ասացին արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:
Ազգային զեկույցի նախագծի տարբեր գլուխները ներկայացրեցին աշխատանքային համապատասխան խմբերի անդամները:
Հանրային քննարկումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Բնապահպանության նախարարությունների կայքում (www.mnp.am):
Ազգային համակարգող հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply