Ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. Սիլվա Համբարձումյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2012 14:44
Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն Սիլվա Համբարձումյանի մասին, որ գործարար կինը ցանկացել է ընդգրկվել ՀՀԿ-ի շարքերը, սակայն նրան չեն ընդունել: Հետո ցանկացել է ընդգրկվել ԲՀԿ-ի, այնուհետև` ՕԵԿ-ի շարքերը:
Գործարար Սիլվա Համբարձումյանը Ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջն ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
– Իրենք չեն կարողանում մատուցել անաչառ լրատվություն, փորձում են սկանդալի միջոցով ինչ-որ բաների հասնել: Ուղղակի ամոթ է թերթում հրատարակել տեղեկատվություն, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը,- նշեց Սիլվա Համբարձումյանը` չմանրամասնելով իր հետագա քայլերը:






Facebook
Tweet This
Email This Post
