«Չի կարելի մատի փաթաթան սարքել». Բիշարյանը` ՕԵԿ-ի մուրաբաների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2012 14:24
ԱԺ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Անկախ»-ի հարցին, թե արդյոք ճիշտ են ՕԵԿ-ից կանանց արտահոսքի մասին լուրերը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց. «Ծիծաղելի լուրեր են, նման բան չկա,-ասաց նա:
Փոխարենը Բիշարյանը հայտնեց, որ ՕԵԿ-ի քարոզարշավն անցնում է «շատ լավ և բարձր մակարդակով»:
ՕԵԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքների (ջեմ, մուրաբա, հեռախոսի քարտ, գլխաշոր և այլն), վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն, ըստ Բիշարյանի չի համապատասխանում իրականությանը. «Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել պայքարելու ենք փող բաժանողների, ընտրակաշառք բաժանողների դեմ, երբեք չենք բաժանել ու չենք բաժանի-ասաց նա,-իսկ կուսակցության անդամներին նվերներ կամ մարտի 8-ի կապակցությամբ կատարածը չի կարելի մատի փաթաթան սարքել և անընդհատ խոսել այդ մասին»:
Փոխարենը Բիշարյանը խորհուրդ տվեց որոշ «թիվիներ» և որոշ մարդկանց դիտել, որտեղ ոչ թե փոքրիկ ինչ որ նվերի մասին է խոսքը, այլև տոպրակներով և մեշոկներով բաժանվող ընտրակաշառքների:






Facebook
Tweet This
Email This Post
