ՀայՖեստը պարզեց, որ հայ հանդիսատեսը հետաքրքրված է մատների, իրերի, շարժման թատրոնով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 9, 2009 17:28

«Կարծում եմ` փառատոնը հետաքրքիր անցավ և’ բացօթյա, և’ փակ ներկայացումներով, ինչպես նաև վարպետության դասընթացներով ու հյուրերով,-այսօր հրավիրած ասուլիսում Հայֆեստ (HighFest) միջազգային 7-րդ թատերական փառատոնն ամփոփեց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը,-Վերջապես Իրանից ունեցանք շնորհքով թատրոններ, որոնք եվրոպամետ են, միայն ափսոս, որ Աֆրիկայի «Զառամա» թատրոնը չկարողացավ գալ»:

Հոկտեմբերի 1-8-ը տևած փառատոնը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եզրափակեց վրացական Կահա Բակուրադզեի «Շարժման թատրոնը»`«Կրակի շոու» կրկեսային ներկայացմամբ:

Ղուկասյանի խոսքով` 7 տարիների փառատոնի փորձը ցույց տվեց, որ հանդիսատեսին առավել հետաքրքրում են մատների, իրերի, շարժման թատրոնները: Իսկ մեր հայ դերասանները պլաստիկա չունեն:

«Շարժունակության առումով մերոնք շատ անպատրաստ են` պահարանի նման, միայն մեր դերասանների բախտը բերել է, որ որպես դերասան տաղանդավոր են»-ասաց նա:

Համեմատելով հայկական և արտասահմանյան թատրոնները` Ղուկասյանն ասաց, որ Հայաստանում կան թատրոններ, որոնք մնացել են Արտավազդ 2-րդի ժամանակաշրջանում և 19-րդ դարի իրենց կեցվածքից հրաժարվել չեն ուզում:

«Պետք է այնպես անել, որ հանդիսատեսին ամեն անգամ նոր բան մատուցվի, իսկ մեր թատրոններին պակասում է արհեստավարժություն»,-ասաց Ղուկասյանը:

Նա նշեց, որ արտասահմանցի հյուրերին հայկական ներկայացումներից առավել դուր են եկել «Միհր» թատրոնի «Կոմիտասի 10 պատվիրանները» և «Գույներ»-ը, Վահան Բադալյանի «Վերսիլիադանցա»-ն («7 զգայարան») և Գարիկ Հովհաննիսյանի «Բարև մահ ջան»-ը (Իմպրովզի) :

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply