Փորձություն Թբիլիսիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 13, 2012 13:45

Ապրիլի 14-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային ընտրանին կմեկնի Թբիլիսի, որտեղ ապրիլի 15- 17-ը կմասնակցի ՈւԵՖԱ-ի  կազմակերպված պատանեկան միջազգային մրցաշարի: Մրցաշարի մասնակիցների թվում են նաև Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մինչև 16 տարեկանների ազգային ընտրանիները: Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով՝ չորս թիմեր կհանդիպեն կիսաեզրափակիչներում, այնուհետև հաղթողները կխաղան եզրափակիչում, պարտվողները կհանդիպեն 3-րդ տեղի համար մրցավեճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ
Սուրեն Ալոյան «Բանանց»
Դավիթ Ազատյան «Միկա»

Պաշտպաններ
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Արմեն Միքայելյան «Փյունիկ»
Միքայել Ալեքսանյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Խաչիկ Թոփալյան «Միկա»

Կիսապաշտպաններ
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գառնիկ Հովակիմյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Հովհաննես Փանոսյան «Բանանց»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Սամվել Խաչիկյան «Փյունիկ»
Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»
Էդգար Բարսեղյան «Իմպուլս»
Վոլոդյա Բաբայան «Իմպուլս»

Հարձակվողներ
Կարեն Հակոբյան «Բանանց»
Ռաֆայել Դարբինյան «Բանանց»
Հայկ Գալստյան «Միկա»

Մրցաշարի խաղացանկը՝

Կիսաեզրափակիչներ

15.04.12 Վրաստան-Հայաստան
15.04.12 Ղազախստան-Թուրքիա

17.04.12 3-րդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումներ

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply