Սերգեյ Մովսիսյանը վճռորոշ հաղթանակ տարել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 13, 2012 13:36

Լոո քաղաքում ընթացող շախմատի Ռուսաստանի տղամարդկանց  թիմային առաջնության 4-րդ տուրում  գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, առավելության հասնելով մրցակցի նկատմամբ,  օգնել Է իր թիմին` Սանկտ Պետերբուրգի մարզադպրոցի շախմատիստներին,  4:2 հաշվով հաղթելու «Տոմսկ-400» թիմին :

Այս հաջողությունից հետո Սանկտ Պետերբուրգի մարզիկները  զբաղեցնում են  3-րդ տեղը: Մովսիսյանի թիմն ունի 6 թիմային և 15 անհատական միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարն Է Սարատովի «Էկոնոմիստ-ՍԳՍԷՈՒ» թիմը,  որն ունի 8 թիմային և 16 անհատական միավոր:  2-րդ տեղում Է Մոսկվայի «Նավիգատորը», որը վաստակել Է 6 թիմային և 15,5 անհատական միավոր:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply