Ստրասբուրգի դատարանը մերժել է գերմանացու բողոքը արյունակցական ամուսնության արգելքի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 12:51

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 12-ին մերժել է 35-ամյա Պատրիկ Շտյուբինգի` Գերմանիայում արյունակցական կապն արգելելու դեմ բողոքը: Գերմանացին ավելի քան 3 տարի է անցկացրել բանտում` հարազոտ քրոջ` Սյուզան Կարոլևսկու հետ կապի համար: Նրանք համատեղ 4 երեխա ունեն: Ստրասբուրգի դատարանը կարծում է, որ արյունակցական կապի արգելքը  չի խախտում մարդու մասնավոր կյանքի իրավունքը: Այս որոշումը կարող է երեք ամսվա ընթացքում բողոքարկվել մարդու իրավունքների եվրոպական դատարանի  վերին պալատում:

Գերմանիայում արյունակցական միությունները արյունակից քույր ու եղբոր միջև քրեորեն պատժելի են: Պատրիկ Շտյուբինգն արդեն մի քանի բանտային ժամկետ է նստել:

Շտյուբինգն ու նրա փաստաբանը ցանկանում էին Գերմանիայում արյունակցական կապերի արգելքը լրիվ վերացնել: Նրանց կարծիքով, հասարակական տաբուն վաղուց հնացել է, իսկ ազգի առողջության փաստարկը բավարար համոզիչ չէ: Այդ դեպքում պետք է արգելվեր նաև երեխա ունենալ «40-ն անց կանանց ու հաշմանդամներին», կարծում է փաստաբանը:

Պատրիկն ու Սյուզանը դաստիարակվել են տարբեր ընտանիքներում: Պատրիկին մանկատուն են հանձնել, երբ նա ընդամենը 3 տարեկան էր, իսկ 7-ում նրան որդեգրեցին: 24 տարեկանում նա որոշեց գտնել իր ծնողներին ու այդ ժամանակ էլ ծանոթացավ Սյուզանի հետ, որն այն ժամանակ ընդամենը 16 տարեկան էր: Մոր մահից հետո երիտասարդները սկսցին միասին ապրել ու 2001-2005-ին նրանք համատեղ 4 երեխա ունեցան, որոնցից 2-ը հաշմանդամ են:

Պատրիկ Շտյուբինգը, անկախ Ստրասբուրգի դատարանի որոշումից, մեղադրում է  գերմանական դատական համակարգը, որը քայքայել է իր ընտանիքը: Հիմա նա և Սյուզանն առանձին են ապրում: Նրանց երեխաներից 3-ը տարբեր ընտանիքներ որդեգրել են, իսկ 4-րդը  Սյուզանի հետ է:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply