Իրկուտսկում ՉԹՕ են փնտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 11:27

Իրկուտսկի Վիտիմ ավանի բնակիչները երեկ երկնքում  լուսարձակում են նկատել, որն ուղեկցվել է սուլոցով: Դրանից հետո պայթյուն է լսվել և այդ օբյեկտը ընկել է` ենթադրաբար, ավանից 15 կմ հեռավորության վրա:

Մասնագետները երկու վարկած են դիտարկում. օբյեկտը  արբանյակի կամ էլ երկնաքարի բեկոր է  եղել (Ռոսավիացիայի արևմտասիբիրյան վարչության տեղեկացմամբ,  նման տվյալներ չունեն, հետևաբար, ինքնաթիռի կամ էլ ուղղաթիռի անկման վարկածը բացառվում է):

«Ինչ է ընկել,կարող ենք ասել միայն սեփական աչքերով դեպքի վայրը տեսնելուց հետո միայն», -ասել է քաղաքապետը:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply