Աշխատանքը սրտին մոտ մի ընդունեք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2012 11:11

Եվրոպայի հետազոտողների խումբը հայտարարել է, որ յուրաքանչյուր երրորդ տղամարդն ու կինը մասնագիտական բնույթի այնքան ապրումներ են ունենում աշխատանքի պատճառով, որ  զրկվում են նորմալ քնից:

Բրիտանացի հետազոտողներն ասում են, օրինակ, որ Մշուշոտ Ալբիոնի ամեն երրորդ բնակիչն աշխատանքի համար  ավելի շատ է  անհանգստանում, քան սեփական առողջության:

Հարցվածներից շատերը խոստովանել են, որ օրական 5 ժամից պակաս են քնում, ընդ որում, տղամարդիկ ավելի խորն են քնում, քան կանայք:

Մասնագետները գտնում են, որ ոչ լիարժեք քունն ի վերջո կհանգեցնի հիվանդությունների, այդ թվում` հոգեկան խանգարումների:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply